Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին

19.11.2023 - 15:08 դիտում

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին:

Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները:

Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարևորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը:

Կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ