«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Ադրբեջանից ՌԴ խնձորի և լոլիկի մատակարարումների համար

Գոհար Ստեփանյան 9.12.2020 - 10:29
9.12.2020 - 10:29 դիտում

«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան: Նշվում է, որ դա արվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բուսասանիտարական բարեկեցության պահպանման, նշված վնասատուների (Tuta absoluta Povolny, Grapholita molesta Busck) ներմուծման և տարածման կանխարգելման նպատակով:

Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը բազմիցս զգուշացրել է Ռուսաստան մատակարարվող ապրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերման մասին:

Նշվում է նաև, որ միայն 2020 թ. հոկտեմբերի 22-ից մինչ օրս գրանցվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ