Ռմբակոծվել է Օդեսայի Վերափոխման տաճարը

23.07.2023 - 19:41 դիտում

Ուկրաինական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են ՌԴ զինուժի կողմից  Օդեսայի Սպասո-Պրեոբրաժենսկի (Վերափոխման) տաճարի ռմբակոծության մասին, ինչի հետևանքով վնասվել է տաճարի մի հատվածը։

Սակայն ՌԴ պաշտպանության գերատեսչությունը հերքում է այդ լուրը, պնդելով , որ տաճարը վնասվել է ուկրաինական զինուժի անհաջող հակահարվածի հետևանքով, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը սովորաբար տեղակայված են լինում բնակելի հատվածներումում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ