Ռեալը պարտավոր է ձեռք բերել լավագույն խաղացողներին, իսկ Մբապեն նրանցից մեկն է․ Դել Բոսկե

Աննա Կոստանյան 14.07.2023 - 17:20
14.07.2023 - 17:20 դիտում

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոստովանել է, որ ցանկանում է մադրիդյան ակումբում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին հայտնում է  ArmSport.am-ը:

«Ռեալը» պարտավոր է ձեռք բերել լավագույն խաղացողներին, իսկ Մբապեն նրանցից մեկն է»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն այս ամառ կվաճառի Մբապեին, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել պայմանագիրը։

Մադրիդի «Ռեալն» ակնկալում է տրանսֆերի շուրջ համաձայնության գալ ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ, սակայն ծրագրում է գալիք մրցաշրջանն անցկացնել առանց ֆրանսիացու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ