ՌԴ և Բելառուսի սպորտի նախարարները Վահագն Խաչատուրյանին են ներկայացրել փոխգործակցության ծրագրերը

8.10.2022 - 14:23 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ  մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով:

Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարները նախագահին են ներկայացրել փոխգործակցության առկա և նախատեսվող ծրագրերը և շեշտել միջազգային չափանիշերին համապատասխան մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ հնարավորություններ են ապահովում:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը և փորձի փոխանակման, և խորհրդատվական ուղղություններով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ