ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

Աննա Կոստանյան 24.08.2023 - 15:11
24.08.2023 - 15:11 դիտում

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։

ՌԴ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նա պետք է ուղևորվի Ծաղկաձոր։

Միշուստինին օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ