ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի 118 ռազմական օբյեկտ խոցելու մասին

Աննա Կոստանյան 25.02.2022 - 15:32
25.02.2022 - 15:32 դիտում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է հետևյալ մանրամասները Ուկրաինայում մարտական գործողությունների վերաբերյալ.

▪️ Ռազմական գործողության ընթացքում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 13 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 14 С-300 և Օսա ՀՕՊ համակարգեր, 36 ռադիոլոկացիոն կայան։ Խփվել է 5 մարտական ​​ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 18 տանկ և մարտական ​​այլ զրահամեքենաներ ու 5 մարտական ​​նավ։

▪️ Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի տարբեր իրավապահ մարմինների ավելի քան 150 զինծառայող վայր է դրել զենքերը և հանձնվել։ Նիկոլաևսկի տարածքում ուկրաինական 53-րդ մեքենայացված բրիգադի ևս 11 զինծառայող է հանձնվել, ուկրաինական ծովային հետևակի 36-րդ բրիգադի ստորաբաժանումներից մեկը միջանցք է խնդրել ԴԺՀ մուտք գործելու համար, զենքերը հանձնելուց հետո նրանք կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքները:

▪️ Զմեյնի կղզու տարածքում (Օդեսայի մարզ) ուկրաինացի 82 զինվոր զենքը վայր է դրել և հանձնվել՝ հրաժարվելով մասնակցել մարտերին: Մոտ ապագայում նրանք նույնպես կմիանան իրենց ընտանիքներին։ Ըստ ուկրաինական պաշտոնական լրատվամիջոցի՝ կղզու տասներեք ուկրաինացի զինվորները հերոսաբար զոհվել են:

▪️ Ռուսաստանի օդադեսանտային ուժերը երեկ ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի վրա։ Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաբլոկների և սարկոֆագի համատեղ անվտանգության վերաբերյալ։ Ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։ ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է սպասարկել օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը։

Ռուս դեսանտայինների և ուկրաինական ատոմակայանի անվտանգության գումարտակի համատեղ գործողությունները երաշխավորում են, որ ազգայնական կազմավորումները կամ այլ ահաբեկչական խմբավորումներ չեն կարողանա օգտվել Ուկրաինայի իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ