ՌԴ-ում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ

Աստղիկ Խաչատրյան 24.07.2025 - 20:25
24.07.2025 - 20:25 դիտում

Ամուրի մարզում վթարի է ենթարկվել «Անգարա» ավիաընկերության Ан-24 ուղևորատար ինքնաթիռը:

Ինքնաթիռը հայտնաբերել են Տինդայից 16 կմ հեռու գտնվող լեռան լանջին։ Նշվում է, որ ինքնաթիռն ավերվել է:

Ամուրի նահանգապետ Վասիլի Օռլովը տեղեկացրել է, որ օդանավում եղել է 43 ուղևոր, որոնցից 5-ը՝ երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ: Նշվում է, որ ոչ ոք չի փրկվել:

Ինքնաթիռը թռիչք է իրականացրել Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ