ՌԴ-ում շուկայի ադրբեջանցի տերը ձերբակալվել է մրցակից շուկայի տիրոջ հետ փոխհրաձգության պատճառով

Աննա Կոստանյան 8.02.2021 - 13:04
8.02.2021 - 13:04 դիտում

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է «Լուչ» շուկայի ադրբեջանցի տնօրեն Ակիֆ Շիխալիևին: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ, գրում է haqqin.az-ը՝ Կրասնոյարսկի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով:

Ըստ այդմ՝ օրերս Շախտյորովի փողոցի տարածքում, հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության և «Ռոսգվարդիա»-ի ջոկատները պարզել են, որ տղամարդը կրակել է որսորդական զենքից: Զոհեր և վիրավորներ չեն եղել:

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին: Այն նախաձեռնողի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «զենքի գործադրմամբ իրականացված խուլիգանություն»:

Նշվում է՝ հրաձգության համար ձերբակալվել է Շախտյորովի 62 հասցեում գտնվող «Լուչ» շուկայի տնօրենը: Ըստ ՌԴ իրավաբանական անձանց միացյալ պետական ռեգիստրի տվյալների՝ տղամարդու անունը Ակիֆ Շիխալիև է:

Ըստ շուկայի աշխատակիցների՝ կողմերի միջև կոնֆլիկտի պատճառը գումարն է: Նշվում է՝ «Լուչ» շուկան ղեկավարվում է ադրբեջանցի Ակիֆ Շիխալիևի, իսկ «Յուժնայա» բանջարեղենային շուկան, որտեղ բանջարեղենն ու մրգերն ավելի էժան գնով են վաճառվում, ղեկավարվում է ազգության տաջիկ տղամարդու կողմից: Հասկանալի պատճառներով` երկուձեռներեցներն իրար նկատմամբ հակակրանք ունեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ