ՌԴ-ն ողջունում է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք. Լավրով

Աստղիկ Խաչատրյան 27.02.2023 - 23:15
27.02.2023 - 23:15 դիտում

ՌԴ և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիարժեքորեն զարգանում են: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նշելով, որ երկու երկրները լավ մեկնարկային կետից են սկսում տարին:

Նա նաև անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդգծել այդ հարցում ՌԴ առանձնահատուկ դերակատարումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ՌԴ-ն ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությանն ուղղված ցանկացած ջանք:

«Մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ, այդ թվում` այս տարածաշրջանից հեռու գտնվող, լրջորեն հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի գրանցմամբ: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որ ելնում է իրավիճակի կայունացման շահերից և միտված է այստեղ տեղակայված բոլոր երկրների` փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրենց երկրների ու ազգերի համար շահավետ համագործակցության հնարավորություն ու պայմաններ ընձեռելուն»,- ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ