«ՌԴ-ն առանցքային դեր է խաղացել ԼՂ-ում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում». Պուտինը դիմել է Դաշնային ժողովին

Աննա Կոստանյան 21.04.2021 - 16:15
21.04.2021 - 16:15 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է տարածաշրջանային հակամարտությունների լուծման թեմային՝ միևնույն ժամանակ կարևորելով Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում կողմերի հաշտեցման գործում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում», – շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ