ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին

Հրաչ Սահակյան 23.01.2021 - 17:00
23.01.2021 - 17:00 դիտում

Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Հեռավոր Արևելքում: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: Հաղորդվել էր մի քանի տասնյակ անձանց ձերբակալության մասին: 

 Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիան
երը 
արտոնված չեն եղել: Այժմ ռուս իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցների
ն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ