ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ

Աննա Կոստանյան 29.06.2021 - 15:56
29.06.2021 - 15:56 դիտում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ