ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է կենսաբանական անվտանգության ոլորտում ՀԱՊԿ երկրների համագործակցության արձանագրությունը

Աննա Կոստանյան 26.04.2023 - 14:02
26.04.2023 - 14:02 դիտում

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր կայացած նիստում վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է կազմակերպության անդամների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Արձանագրությունը մարտի 2-ին վավերացման է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամները փոխգործակցում են պետական ​​սահմանների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, բնական և տեխնածին արտակարգ իրավիճակներից, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կամ դրանց հետևանքով առաջացող վտանգներից բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտներում։

Արձանագրությունը նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները փոխգործակցում են, այդ թվում՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։ Նաև սահմանվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ