ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու

Աննա Կոստանյան 29.04.2021 - 17:55
29.04.2021 - 17:55 դիտում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցերով մայիսի 5-6-ը կժամանի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Առկա պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- նշել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ