«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը պետք է ականջին օղ անի»․ Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 24.05.2023 - 19:03
24.05.2023 - 19:03 դիտում

«Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող»,-խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

«ՌԴ նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցները։ Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել։ Ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ