Ռաիսիին պատմել եմ Սոչիում եռակողմ հանդիպման մասին. համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի տեսակետների հետ. Փաշինյան

Աննա Կոստանյան 1.11.2022 - 17:01
1.11.2022 - 17:01 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ գնահատում է Իրանի սկզբունքային տեսակետները կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ, նշում է tasnimnews.com-ը:

«Ես պարոն Ռաիսիին պատմել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ», – ասել է Փաշինյանը։

Բացի այդ, Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել նախագահ Ռաիսիի մոտեցումը Իրանի հայ համայնքի նկատմամբ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համագործակցության և համակեցության հստակ և բացահայտ խորհրդանիշ», – ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև հրավիրել է Իրանի նախագահին այցելել Երևան՝ շարունակելու բանակցությունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ