Ջրականի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Աստղիկ Խաչատրյան 16.08.2021 - 19:23
16.08.2021 - 19:23 դիտում

Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ