Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Աստղիկ Խաչատրյան 29.07.2021 - 19:15
29.07.2021 - 19:15 դիտում

Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ