Ջո Բայդենը կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկու հետ

Աննա Կոստանյան 1.09.2021 - 12:44
1.09.2021 - 12:44 դիտում

Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Այն երկու անգամ հետաձգվել էր Քաբուլից ամերիկացիների տարհանման գործընթացի պատճառով, սակայն Սպիտակ տունը վստահեցրել է, որ այս անգամ հանդիպումը տեղի կունենա, իսկ մամուլի ասուլիս՝ ոչ: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Սպիտակ տան մամուլի գրասենյակից:

Հայտնի է, որ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը Զելենսկու հետ կքննարկի «ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ի դեմս Դոնբասում և Ղրիմում շարունակվող ռուսական ագրեսիայի», ինչպես նաև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում և աջակցությունն Ուկրաինայում բարեփոխումներին:

ԳՈՎԱԶԴ00:50Իմանալ ավելին
Առանցքային թեմաներից են ամերիկացիների ներգրավումը Դոնբասում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2»-ը և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության երաշխիքները:

Երեքշաբթի երկու երկրի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում գործընկերության վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է Կիևին 60 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին: Այն ներառում է նաև Javelin հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ