Ջերմաստիճանն ապրիլի 1-5-ը կբարձրանա 3-5 աստիճանով

Աննա Կոստանյան 1.04.2024 - 17:25
1.04.2024 - 17:25 դիտում

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, 5-ին` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-5-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ