Ջաջուռի լեռնանցքում գետնաբուք է. մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա

Աննա Կոստանյան 5.12.2022 - 11:32
5.12.2022 - 11:32 դիտում

2022 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 9․15-ի դրությամբ մարզի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Ջաջուռի լեռնանցքում գետնաբուք է։ Ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ