Ջանք չենք խնայի նրան հայտնաբերելու համար. ԱԻ նախարարը՝ անհետ կորած համարվող քաղաքացու հարազատներին

Աստղիկ Խաչատրյան 18.08.2022 - 22:43
18.08.2022 - 22:43 դիտում

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը` վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը` հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու, նրան հայտնաբերելու համար։ Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նա։

Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և…

Опубликовано Արմեն Փամբուխչյան/Armen Pambukhchyan Четверг, 18 августа 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ