Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաքը Գյումրիում

Սամվել Աղանյան 27.08.2022 - 13:05
27.08.2022 - 13:05 դիտում

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականը նոր միջազգային մենամարտերի նախաշեմին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Գյումրիում: Իրավիճակը բարդանում է նրանով, որ նախնական կազմում հայտավորված են 25 բռնցքամարտիկներ, իսկ առաջիկա մենամարտերին պետք է մասնակցեն ընդամենը 11-ը: Տղաները մարտականորեն են տրամադրված ու պատրաստ են յուրաքանչյուր տեղի համար պայքարել: Ահավասիկ, 67 կգ քաշային կարգը ներկայացնող Արսեն Պողոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ