Պուտինն ու Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում շփվելու հիանալի հնարավորություն կունենան. Պեսկով

Աննա Կոստանյան 25.12.2023 - 16:49
25.12.2023 - 16:49 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում շփվելու հիանալի հնարավորություն կունենան. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը:

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:

Վարչապետն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ