Պուտինն ու Էրդողանն օգոստոսի 2-ին կբանակցեն

Աննա Կոստանյան 31.07.2023 - 13:57
31.07.2023 - 13:57 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ին կբանակցեն։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ նրանք հեռախոսազրույց են ունենալու, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Պուտինը չէր բացառել, որ կայցելի Թուրքիա՝ Էրդողանի հետ բանակցությունների համար։ Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Պայմանավորվեցինք, որ տեսնվենք, այո, կա՛մ ինքը կգա մեզ մոտ, կա՛մ ես կգնամ իր մոտ: Նա ինձ հրավիրել էր դեռ (նախագահական և խորհրդարանական) ընտրություններից առաջ (Թուրքիայում), բայց հետո մենք որոշեցինք, որ ավելի լավ է դա չանել, որպեսզի ոչ ոք չշահարկի այս թեման»,- ասել է Պուտինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ