Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և տնտեսական համագործակցության հեռանկարները

25.03.2023 - 16:30 դիտում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակն Ուկրաինայում ու երկկողմ հարաբերությունները՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար: Նրա խոսքով՝ Թուրքիան մեծապես կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ ավարտը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան կարող են տնտեսական համագործակցության ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա:

Կրեմլից էլ հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել ՌԴ-ից շինանյութերի մատակարարումների կարգավորման հնարավորությունները՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով քանդված ենթակառուցվածքների և շինությունների վերականգնման համար:

Ընդգծվել է նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կարևորությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ