Պուտինն ու Ալիևն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերին

Աննա Կոստանյան 30.06.2022 - 11:08
30.06.2022 - 11:08 դիտում

Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։

Առանձնազրույցից առաջ Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

ՌԴ նախագահի խոսքով՝ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում դիտարկվել են տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ տարբեր առաջարկներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ