Պուտինը և Փաշինյանը կրկին քննարկել են իրադրությունն Արցախում

1.04.2022 - 21:05 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության պահպանման հարցերի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածություններին խստորեն հետևելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ