Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 15.08.2022 - 14:11
15.08.2022 - 14:11 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք մեր խորին ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

Խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- նշված է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրի տեքստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ