Պուտինը մեզ չի վախեցնում. Գերմանիայի կանցլերն արձագանքել է Պուտինի ելույթին

9.05.2023 - 20:06 դիտում

Եվրամիությունը չպետք է վախենա ռուսական ուժի ցուցադրումից և միասնական մնա Ուկրաինային աջակցելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ, գրել է РИА Новости-ն։

«Այսօր Պուտինը ցույց է տալիս իր հրթիռները, տանկերն ու զինվորներին: Նա մեզ չի վախեցնում, և մենք անդրդվելի ենք Ուկրաինային աջակցելու հարցում, քանի դեռ դա պահանջվում է»,- ասել է ԳԴՀ-ի ղեկավարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում հայտարարել էր, որ երկրի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել, և Արեւմուտքը փորձում է հասնել Ռուսաստանի քայքայմանն ու կործանմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ