Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Աննա Կոստանյան 17.12.2020 - 16:49
17.12.2020 - 16:49 դիտում

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում: Այս մասին մեծ ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում», – ասել է նա հինգշաբթի:

ՌԴ ղեկավարը ներկայացրել է նաև Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կարգավորումը պետք է լինի առանց արյունահեղության», – ասել է նա։

Պուտինի խոսքով՝ այս տարածաշրջանում լարվածությունը տևել է երկար տարիներ և ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Նա կասկած է հայտնել, որ դա պայմանավորված էր արտաքին միջամտությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ