Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Աննա Կոստանյան 30.10.2020 - 16:06
30.10.2020 - 16:06 դիտում

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Քննարկվել է իրավիճակն Անդրկովկասում՝ շեշտը դնելով Լեռնայի Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- ասել է նա:

Պեսկովը նաև նշել է, որ հանդիպան ընթացքում «կարծիքներ են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»։

Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները վերստին վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»:

Խորհրդակցությանը մասնկացել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետդումայի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնյաներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ