Պուշկինի փողոցում, ըստ նախնական տվյալների, եռահարկ շինություն է այրվում. դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ

Աստղիկ Խաչատրյան 30.09.2025 - 00:04
30.09.2025 - 00:04 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 22։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ