«Պոբեդա»-ն վերսկսում է դեպի Գյումրի չվերթները

Աննա Կոստանյան 3.11.2022 - 18:22
3.11.2022 - 18:22 դիտում

«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Մոսկվայից դեպի Գյումրի՝ հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

«Պոբեդան» շաբաթական չորս անգամ թռիչքներ կիրականացնի «Վնուկովո» օդանավակայանից: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Ավիաընկերությունը դադարեցրել էր իր բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում՝ դեպի Հայաստան մարտին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից հետո։

Պոբեդայի միակ արտասահմանյան ուղղությունն այժմ Մինսկն է, որտեղ ընկերությունը թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ