ՊՆ-ում քննարկվել է ԶՈՒ-ում կանանց զինծառայության խթանման հարցերը

Աննա Կոստանյան 6.04.2022 - 17:48
6.04.2022 - 17:48 դիտում

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերում կանանց զինվորական ծառայության խթանման հարցերին, պահեստազորում կանանց հաշվառման և իրավակարգավորումների հետ կապված խնդիրներին, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ զորամասերի կանանց խորհուրդների փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիներին։ Եվս մեկ անգամ ընդգծվել է զինված ուժերի տարբեր կառույցներում և ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ապահովման կարևորությունը, առկա խնդիրների համապարփակ ուսումնասիրման և կարգավորման առաջնահերթությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ