Պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները․ Հրանտ Սարկիսով

Աննա Կոստանյան 5.09.2020 - 14:05
5.09.2020 - 14:05 դիտում

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ…

Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։

Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։

ՀՀ ոստիկանություն, կարծում եմ անելիք ունեք: Մեր պետություններում վանդալներ կան»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ