Պերճ Անտոնյանը չհասցրեց տեսնել զավակներին

20.04.2021 - 15:51 դիտում

Բասեն տանող ճանապարհի այս խաչը բոլորին է հայտնի. բասենցի Անտոնյան եղբայրների ձեռքի գործն է, որ իրենց արհեստանոցում սարքել ու հայրենի գյուղի մուտքի մոտ էին տեղադրել: Հիմա դարբին եղբայրների արհեստանոցում ամեն բան իր տեղում է, միայն թե դարբնոցը մնացել է առանց եղբայրներից ավագի՝ Պերճի: Մի քանի օր ընտանիքից Պերճը թաքուն է պահել, որ ռազմաճակատում է, այն էլ թեժ մարտերի մեջ: Ընտանիքին անհանգստացնել չուզեցող որդին թշնամու անօդաչու թռչող սարքից վիրավորվում է, սպասում, որ օգնությունն ուր որ է կհասնի, սակայն 43-ամյա Անտոնյանին ու զինակիցներին օգնության եկող մեքենան ուշանում է, ինչի արդյունքում Պերճի կյանքը փրկել չի հաջողվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ