«Պետք է սիրել երկիրդ այնպես, որ թշնամին վախենա». Շիրակի նոր մարզպետը հանդիպեց լրագրողների հետ

Հրաչ Սահակյան 21.01.2021 - 19:23
21.01.2021 - 19:23 դիտում

Շիրակի մարզպետի անունը ներկայացնող ցուցանակը երկար դատարկ չմնաց, նոր մարզպետի անունը հայտնի է. Հովհաննես Հարությունյանը Կառավարության առաջարկով ստանձնեց մարզպետի պաշտոնը: Հարությունյանը աշխատանքային առաջին օրը ընդունեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ վստահեցնելով, որ պաշտոնավարումը թափանցիկ է լինելու: Մարզի խնդիրներին քաջատեղյակ ու լուծումներ գտնելու պատրաստակամությամբ է ընդունել առաջարկը. նշում է Հովհաննես Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր նշանակումից անմիջապես հետո հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նախարարի հետ ու խոսել ներդրումների մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ