Պետք է կենտրոնանաք կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 27.08.2021 - 11:13
27.08.2021 - 11:13 դիտում

Մինչ կառավարության օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը և նշեց, թե ինչպիսին է լինելու աշխատանքային գործընթացը:

«Հիմա մենք պետք է կենտրոնանաք կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը կազմելու և հաստատելու վրա: Օրենսդրությունը սրա համար նախատեսում է եռամսյա ժամկետ: Իհարկե, մենք արդեն բավական երկար ժամանակ աշխատում ենք միջոցառումների ծրագրի նախագծի վրա, բայց ես հույս ունեմ, որ արդյունքում կունենանք մի փաստաթուղթ, որը մեր ամենօրյա գործունեության և անելիքների պլանը կդառնա:

Ինչպես արդեն պայմանավորվել ենք, միջոցառումների ծրագիրը պիտի բխի կառավարության ծրագրից, իսկ կառավարության որոշումները՝ միջոցառումների ծրագրից: Բացի, Աստված մի արասցե, արտակարգ դեպքերից, կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, վերջինս էլ, իր հերթին, կառավարության ծրագրից»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ ծրագիրը հենված է նաև քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա:

«Խոսքը տվյալ դեպքում նաև բանավոր խոստումների մասին է»,- նշեց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ