Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաար

Աննա Կոստանյան 14.06.2023 - 16:45
14.06.2023 - 16:45 դիտում

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ:

«Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը»,- գրել է Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ