Հայկական կողմը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը և նաև պաշտպանելու մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան

Աննա Կոստանյան 14.06.2023 - 17:20
14.06.2023 - 17:20 դիտում

Ադրբեջանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների և ապատեղեկատվության տարածման պատճառների վերաբերյալ հարցին, հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«ՊՆ-ը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրությանը: Այս ամենի պատճառը ադրբեջանական կողմի նպատակներն են` ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա. հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելու մեր երկրի սուվերեն տարածքը»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ