Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում

Աննա Կոստանյան 29.11.2023 - 13:00
29.11.2023 - 13:00 դիտում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին «Լուրերին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ի դեպ, այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Բացի այդ, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել՝ առաջինը 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ