Պեսկով. Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցը

Աննա Կոստանյան 28.10.2020 - 14:00
28.10.2020 - 14:00 դիտում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա օրակարգում ընդգրկված չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ