Պեսկովն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպմանը

Աննա Կոստանյան 5.04.2024 - 16:20
5.04.2024 - 16:20 դիտում

Ռուսաստանի նախագահի խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպմանը:

Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան կկարողանա գնահատել բրյուսելյան եռակողմ բանակցությունների արդյունքները միայն, երբ Երևանից դրանց վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ հայտնվեն։

«Այդ հանդիպման ամբողջական շրջանակին դեռ տեղյակ չենք, թեև որոշակի հաղորդագրություններ կան»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի անդրատլանտյան ինտեգրման օրակարգի մասին որևէ բան չեն լսել ու չեն տեսել: «Առայժմ հիմք ենք ընդունում դա»,- եզրափակել է Պեսկովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ