Պեսկովը կոչ է արել կենտրոնանալ ահաբեկչության հետաքննության և իրավապահների տվյալների վրա

Աննա Կոստանյան 25.03.2024 - 17:50
25.03.2024 - 17:50 դիտում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության թեմայով կենտրոնանալ հետաքննության և իրավապահների տվյալների վրա: Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել հետաքննության ընթացքի մասին:

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հետ կապված արևմտյան երկրների հետ շփումներ չկան, միաժամանակ նշել է, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել բազմաթիվ պետությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքիայի։ «Ռուսաստանի հատուկ ծառայությունները զբաղվում են բոլոր սպառնալիքներով ու մարտահրավերներով, որոնց բախվում է Դաշնությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն օպերատիվ շտաբի նիստում այսօր հայտնել է, որ ահաբեկչության վայրում որոնողական գործողությունը երկարաձգվել է մինչև մարտի 26-ի ժամը 17:00-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ