Պեսկովը խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հիմնական արդյունքի մասին

Աննա Կոստանյան 17.11.2020 - 15:32
17.11.2020 - 15:32 դիտում

Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ դադարել են զոհվել: Aysor.am-ի Հաղորդմամբ, այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջին հերթին, իհարկե, պետք է առաջնորդվել այն փաստով, որ զենքերը լուռ են: Սա է հիմնական արդյունքը: Մարդիկ չեն զոհվում, և սա ամենաթանկ բանն է, որ կարող է լինել», – այսպես է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ խաղաղ համաձայնագրի արդյունքի մասին, ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող են տրամադրել ռազմական փորձագետները:

Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է նաև լրագրողի հարցին՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Ռուսաստանից պարզաբանումներ ստանալու մասին:

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, դրանք կներկայացվեն», – պատասխանել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ