Պեսկովը՝ Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին

Աննա Կոստանյան 8.11.2021 - 14:31
8.11.2021 - 14:31 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով նախապատրաստվում է, սակայն հստակ պայմանավորվածություններ ժամկետների մասին չկան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պարզաբանեմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման հարցը: Իսկապես, մենք հաստատել են, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են, սակայն այստեղ ցանկանում ենք ընդգծել, որ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան այն հարցի շուրջ, թե երբ է նման հանդիպում կայանալու: Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ