Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին

26.08.2026 - 12:40 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա այցի նպատակը։ Նա այդ մասին ասել է The Washington Post-ին:

Նրա խոսքով՝ այցը կապված էր հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։ Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հայտնել։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվայում Պուտինի և Ռեթքլիֆի շփումներ չեն նախատեսվում։

Ըստ Shot-ի՝ Ռեթքլիֆը կարող էր հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Հունիսին վերջինս հայտնել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունը և ԿՀՎ-ն Ուկրաինայի հարցով շփումներ են պահպանում։

Ռեթքլիֆը Մոսկվայում անցկացրել է մոտ ինը ժամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ