Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն ըստ գործունեության տեսակների։
Առևտրական գործունեության մասով․
շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով.
շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու եռամսյակում ձեռք բերված առևտրական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը.
եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ը.
ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար առևտրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։Արտադրական գործունեության մասով․
շրջանառության հարկը հաշվարկվում է 7% դրույքաչափով.
շրջանառության հարկի գումարից նվազեցվում են արտադրության հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 5%-ը.
եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3%-ը.
ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար արտադրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։Հանրային սննդի գործունեության մասով․
շրջանառության հարկը հաշվարկվում է 12% դրույքաչափով.
շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հանրային սննդի ծառայության մատուցման հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9%-ը.
եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3,5%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի գործունեությունից գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3,5%-ը.
ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար հանրային սննդի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության մասով․
շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով.
շրջանառության հարկի գումարից նվազեցվում են աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 6%-ը.
եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4,5%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4,5%-ը.
ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։Շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ մանրամասները՝ այստեղ:
